News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Քլինթոն զույգը ակտիվ մասնակցություն է ունեցել  գործարքի մեջ, որի արդյունքում Ռուսաստանը վերահսկողություն է ստացել ԱՄՆ-ում եւ Կանադայում ուրանի հանքավայրերի մի զգալի հատվածի վրա, գրում է The New York Times-ը։

Ինչպես հայտնում է պարբերականը, «Ռոսատոմը» 2009-2013թթ. ձեռք է բերել Uranium One ընկերության վերահսկիչ փաթեթը, որին պատկանում է ԱՄՆ-ում եւ Ղազախստանում ուրանի խոշոր հանքավայրերի շահագործման իրավունքը։ Ընդ որում, ընկերության ղեկավար, կանադացի Ֆրենկ Ջուսթրան սերտ կապեր է ունեցել Քլինթոն զույգի հետ եւ բազմիցս խոշոր գումարներ է ներդրել  Clinton Foundation հիմնադրամում։ Բացի այդ, հիմնադրամի հաշվին հարյուր հազարավոր դոլարներ են փոխանցվել ռուսական բանկերից, գրում է Lenta-ն։

Գործարքի արդյունքում Մոսկվան ռազմավարական ակտիվ համարվող ամերիկյան ուրանի 1/5-ի նկատմամբ վերահսկողություն է ստացել։ Թերթը նշում է, որ վաճառքին հավանություն տված վերջին մարմինը եղել է Պետդեպարտամենտը, որն այն ժամանակ ղեկավարում էր Հիլարի Քլինթոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ