News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Փաստաբանները ցանկանում են  սահմանել «Փաստաբանի օր»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Հարություն Հարությունյանը:

Նա նշեց, որ ապրիլի 25-ին լինելու է Փաստաբանների ընդհանուր ժողով, որտեղ կքվեարկեն «Փաստաբանի օր» սահմանելու համար ներկայացված 5 առաջարկներից մեկնումեկի օգտին: Առաջարկներից մեկի համահեղինակը հենց Հարություն Հարությունյանը, ում կարծիքով՝ փաստաբանների օր պետք է սահմանել հենց ապրիլի 25-ը: Նա այս առաջարկը պատճառաբանում է հետեւյալ կերպ. «Ցեղասպանությունը հանցագործության տեսակ է եւ հենց հաջորդ օրը փաստաբանի օր սահմանելը խորհրդանշական բնույթ է կրում նաեւ, որովհետեւ այդկերպ մենք ուղղակի եւ անուղղակի պայքարում ենք ցեղասպանությունների դատապարտման եւ ճանաչման ուղղությամբ՝ այն դասելով ամենածանր եւ վտանգավոր հանցագործությունների շարքում»,-ասաց Հարություն Հարությունյանը: Նա հավելեց նաեւ, որ ամեն տարի պալատը Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ պատվիրակություններ է հրավիրում Հայաստան եւ եթե Փաստաբանի օրը նշեն ապրիլի 25-ին, ապա նրանք ավտոմատ կերպով կմասնակցեն նաեւ դրա վերաբերյալ միջոցառումներին:

Առաջարկներից մեկի համաձայն՝ ցանկանում են փաստաբանի օրը նշել հունիսի 11ինը, քանի որ 3 տարի առաջ հենց այդ օրը փաստաբանները իրենց բողոքը բարձրացրին իրավապահ համակարգում առկա թերությունների դեմ: 3-րդ խումբ առաջարկողները ցանկանում են փաստաբանի օր սահմանել հունիսի 18-ը, որովհետեւ «Փաստաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքը հենց այդ օրն է ընդունվել: Մեկ այլ առաջարկով՝  ցանկանում են «Փաստաբանի օր» սահմանել հոկտեմբերի 27-ը, որը Փաստաբանների պալատի «ծննդյան օրն է»:

Տպել
Ամենաշատ