News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ցեղասպանություն, քանի որ դա փաստ է։ Սակայն ներկայումս այն դարձել է քաղաքական հարց։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նորվեգացի պատմաբան Բարդ Լարսենը ներկայացրել է իր տեսակետը իր երկրի կողմից 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը չընդունելուԹուրքիայի նախաձեռնած քայլերի, նաեւ թուրքական կառավարության կողմից Ցեղասպանությունը ճանաչելու հնարավորության մասին։

Նշենք, որ Բարդ Լարսենն իր ատենախոսությունը գրել է երիտթուրքական կառավարության գաղափարախոսության վերաբերյալ։

Ո՞րն է պատճառը, որ Նորվեգիայի կառավարությունը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։

Ես շատ եմ աշխատել այդ հարցի վրա Նորվեգիայում, քանի որ իմ երկրի կառավարությունը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ ամենը քաղաքականություն է։ Յուրաքանչյուրը, որը երբեւէ աշխատել է այդ հարցի վրա, գիտի՝ դա ակնհայտ փաստ է։ Նորվեգիայում չեն ցանկանում սադրել թուրքերին։

Ինչպե՞ս կբնութագրեիք Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վերջին հայտարարությունը 1915թ. իրադարձությունների վերաբերյալ։

Դավութօղլուի հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկար. Նրանք միշտ նման հայտարարություններ են արել։ Անմեղ հայ երեխաների եւ կանանց զանգվածային սպանությունը ռազմական հանցագործություն է։

Ի՞նչ եք կարծում, կճանաչի՞ երբեւէ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը։

Չեմ կարծում։ Կամ էլ, միգուցե, երբ Թուրքիան հայտնի այլ քաղաքական իրավիճակում։ Մենք պետք է հիշենք, որ Թուրքիային 100 տարի կոչ են արել ճանաչել ցեղասպանությունը, բայց թուրքերը մտածում են, թե ոչ մի վատ բան չեն արել։ Նրանց ողջ պատմությունը հիմնված է ազգային սնապարծության ուռճացման վրա։ Նույնիսկ դպրոցական ու բուհական դասագրքերում չի խոսվում մի ամբողջ քաղաքակրթության ոչնչացման մասին, ոչ միայն հայերի, այլեւ ասորիների, խալդիների, հույների, անգամ հրեաների։ Հետեւաբար, կարծում եմ, շատ բարդ է տեսնել Հայոց ցեղասպանության ճանաչում Թուրքիայի կողմից։

Զրուցեց Տաթեւիկ Ղազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ