News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Աֆրոամերիկուհի Լորետա Լինչը ապրիլի 23-ին հաստատվել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում։ Նա նաեւ ղեկավարելու է արդարադատության նախարարությունը։ Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Լինչի թեկնածության օգտին քվեարկել են 56 սենատորներ, դեմ՝ 43-ը։ Լորետա Լինչը դարձել է առաջին աֆրոամերիկուհին այդ պաշտոնում։ Սպիտակ տանը Լինչի նշանակումը «լավ նորություն» են անվանել։

Լինչը նշանակմանը սպասել է 2014թ. նոյեմբերից, երբ նրա թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Սենատորների դանդաղկոտությունը բազմիցս հարուցել է Սպիտակ տան քննադատությունը, հայտնում է Lenta.ru-ն։

Լորետա Լինչը վերջին չորս տարիներին աշխատել է որպես Նյու Յորք նահանգի Արեւելյան շրջանի դատախազ։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է նաեւ 1999-2001 թվականներին, Բիլ Քլինթոնի կառավարման տարիներին։

Լինչի նախորդը՝ Էրիկ Հոլդերը հրաժարական էր տվել գլխավոր դատախազի պաշտոնից 2014թ. սեպտեմբերին։ Վերլուծաբանների կարծիքով, նման որոշման պատճառը կարող էր լինել զանգվածային անկարգությունները Ֆերգյուսոնում՝ ոստիկանի կողմից սեւամորթ դեռահասի սպանությունից հետո։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ