News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը այսօր կառավարության նիստից հետո կայացած բրիֆինգում ասաց, որ Հայաստանում ալյուրի թանկացումը հիմնականում պայմանավորված է ալյուր արտադրող գերտերություններում ցորենի ցածր բերքով։ Գյուղատնտեսության նախարարության աշխատանքային խումբը մասնավորապես եղել է Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում, որտեղ, նախարարի խոսքով, շատ ահավոր վիճակ է, սպասվում է ցածր բերք։ Այնուամենայնիվ՝ դա չի խանգարել Ստավրոպոլյան «Լուչ» սերմնաբուծարանից գնել 950 տոննա «Էլիտա» որակյալ սերմացու։

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանը ցորեն հիմնականում ներմուծում է Ռուսաստանից, Ղազախստանից, Կանադայից, քիչ քանակությամբ՝ Ուկրաինայից։ Ալյուրի թանկացումը մասամբ պայմանավորված է նաեւ այն սպասումներով, որ ձեւավորված են շուկայում։ Որպեսզի գնային անոմալիաներ չառաջանան, գյուղնախարարությունը փորձում է համագործակցել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ։ Սակայն Գ. Ալավերդյանի կարծիքով՝ արտաքին ազդեցություններից խուսափելու լավագույն ուղին տեղական ցորենի արտադրությունը զարգացնելն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանքարդյունաբերության բնապահպանական վնասների մասին հայտարարությունները միֆ են․ ԶՊՄԿ-ում երկօրյա աշխատաժողով էր
Երկրի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող կոմբինատի մասին ոչ մասնագիտական հայտարարություններն ամենաշատն են վնասում Հայաստանին ․․․
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 3-ին, կազմել է...
2023թ.-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին պետբյուջեից հատկացվել է ավելի քան 21 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն
2022 թվականի համեմատ աճը կազմել է 9,7 տոկոս...
Հայաստանում քեշբեքից օգտվում է արդեն շուրջ 240 հազար թոշակառու
Պարզվել է, որ կենսաթոշակային քարտերից ամենաշատ գնումները կատարվում են ծխախոտի և բենզինի համար...
Մեկ տարուց քիչ ժամանակում 1100 բնակարան է կառուցվում սահմանամերձ համայնքներում. Նարեկ Մկրտչյան
Երբ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման ծրագիրը…
55-ից բարձր անձանց անտոկոս հրատապ կենսաթոշակային վարկերի տրամադրման գործընթաց սկսելու լուրը կեղծ է. նախարարություն
Շրջանառվող տեղեկատվության առիթով առ այն, որ ՀՀ ֆինանսների...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ