News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը:

Մինչ այդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ դեղին վարդ են դրել անմոռուկի տեսք ունեցող ծաղկեպսակի վրա՝ ամբողջական տեսք տալով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խորհրդանիշին:

Նշենք, որ մինչ այդ Հայաստանում հավատարմագրված դիվանագետները, տարբեր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ եւս իրենց ձեռքի դեղին վարդերն են ավելացրել անմոռուկի տեսքով ծաղկեպսակի վրա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը եւ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը նույնպես դեղին վարդեր են ավելացրել ծաղկեպսակին՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է մի շարք պետությունների կողմից։ Առաջինը 1965թ. դա արեց Ուրուգվայը, որի օրինակին հետեւեցին Ռուսասատնը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուեալան, Արգենտինան եւ ԱՄՆ 42 նահանգ։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ