Թուրքական Cumhuriyet պարբերականը գլխավոր էջերում հայերենով ցավակցական ուղերձով է լույս տեսել։
Թուրքական հայտնի պարբերական Cumhuriyet-ը 91 տարի անց առաջին անգամ հայերեն վերնագրով է լույս տեսել։ Ապրիլի 24-ի համարում Cumhuriyet-ը հայերենով վերնագրել է «Այլեւս երբեք» եւ տեքստում թուրքերենով ավելացրել. «100 տարի առաջ այս հողերում տեղի ունեցած համատեղ ցավն են սգում։ Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած արհավիրքի ցավը դեռ թարմ է։ Արդեն ժամանակն է առերեսվել մարդու խիղճն ու զգացմունքները կաթված անող այդ վերքի հետ։ Թող դա երբեք չկրկնվի»։