News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի պատվիրակությունը փոփոխություններ չի մտցրել Հայոց ցեղասպանության հարցում կառավարության պաշտոնական դիրքորոշման մեջ։ Այդ մասին գրում է «The Jerusalem Post»-ը։

Կնեսետի անդամներ Նահման Շայն ու Անատ Բերկոն ներկայացնում են Իսրայելը Երեւանում Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին։

«Հպարտ եմ ներկայացնելու Իսրայելն ու հրեա ժողովրդին այս պատմական իրադարձությանը։ Մենք հասկանում ենք ավելի, քան մյուս ժողովուրդները, հայ ժողովրդի ցավ ու տառապանքները»,- ասել է Շայը Հայաստանի նախագահի հետ զրույցում։

Իր հերթին «Մերեց» կուսակցության առաջնորդ Զախավա Գալյոնը, ապրիլի 24-ին ելույթ ունենալով հայկական եկեղեցում, հայտարարել է, թե պատվիրակությունը «չի կարող հերքել, որ Իսրայելի կառավարությունը շարունակում է մաս կազմել Հայոց ցեղասպանության ժխտմանը»։

«Արտգործնախարարությունը պատվիրակությանը հանձնարարել է Հայոց ցեղասպանությունը դիտարկել որպես մարդկային ողբերգություն եւ չասել, թե սա ազգի սպանություն էր»,- ասել է նա։

Նրա խոսքով Հոլոքոսթ վերապրած, ժխտման իմաստը գիտակցող եւ մինչ օրս դրա դեմ պայքարով հրեա ժողովրի համար «գլխավոր բարոյական պարտավորությւոնն է զգայուն լինել այլ ժողովուրդների նկատմամբ, այլ ոչ թե ժխտել ցեղասպանությունը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ