News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայերի ոչնչացման ստվերը հասավ մինչեւ Հոլոքոսթ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Հոլոքոսթի թանգարանի հրապարակման մեջ։

«Հայերի ոչնչացումը երկար սվերներ նետեց, որոնք հասան մինչեւ Հոլոքոսթ։ Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպանի որդին՝ Հենրի Մորգենթաուն Ֆրանկլին Ռուզվելտի ժամանակ ԱՄՆ գանձապետարանի ղեկավարն էր։ Հենրի Մորգենթաու-կրտսերը, այդ թվում Հայոց ցեղասպանության հիշողությունների ազդեցության տակ, դարձավ Ռազմական փախստականների խորհրդի առանցքային նախաձեռնողներից մեկը։ Այդ խորհուրդն ավելի քան 200 հազար հրեաների փրկեց նացիզմի ճիրաններից Եվրոպայում։

Հրեական ծագմամբ լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը ձեւակերպեց ազգային խմբերի միջազգային իրավական պաշտպանության անհրաժեշտությունը հենց հայերի դեմ հարձակումների մասին տեղեկությունների հիման վրա։ Երբ նրա ընտանիքը սպանվել էր Հոլոքոսթի ժամանակ։ Լեմկինը անդադար առաջ էր մղում այդ գաղափարը, որն իր արտացոլումը ստացավ ՄԱԿ-ի Կոնվենցիայում։

Ապշեցնում է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի ճակատագիրը։ Այն գաղտնի ձեռքից ձեռք էր անցնում հրեական գետտոներում։ Հրեաներն այդ գրքից ուժ էին ստանում պայքարի եւ դիմադրության համար», ասվում է  հրապարակման մեջ։ 

Նշենք, որ թանգարանն այս օրերին Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես է կազմակերպել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ