News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մոտ ժամանակներում Թուրքիան չի ճանաչի հայոց ցեղասպանությունը: Այդ մասին «Նորությունների ռուսական ծառայությանը» հայտարարել է «Մոսֆիլմ» կոնցեռնի գլխավոր տնօրեն, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Կարեն Շահնազարովը:

«Դա պայմանավորված է հնարավոր տնտեսական հետեւանքներով, որոնցից խուսափում է թուրքական կառավարությունը, քանի որ ճանաչումը կարող է պահանջել որոշակի նյութական փոխհատուցում, իսկ կորուստների չափերը զգալի են: Հնարավոր է՝ Թուրքիան մտավախություն ունի, որ կարող են լինել նաեւ տարածքային հավակնություններ: Կարծում եմ՝ նման մտավախությունների բացակայության պարագայում թուրքական կողմը վաղուց էր ճանաչել այդ փաստը», - հստակեցրել է Շահնազարովը:

Կինոռեժիսորը համոզված է, որ Եվրոպան եւ ԱՄՆ-ն այդ հարցում Թուրքիայի վրա ճնշում չեն գործադրի: «Եվրոպացիներն ու ամերիկացիները մի կողմից ցավակցաբար են վերաբերում հայկական հարցին, իսկ մյուս կողմից՝ նրանց համար Հայաստանը աշխարհաքաղաքական խաղում այնպիսի հետաքրքրություն չի ներկայացնում, ինչպես Թուրքիան: Հազիվ թե նրանք այդ հարցում ճնշում գործադրեն Թուրքիայի վրա», - ասել է նա:

Շահնազարովն ընդգծել է, որ ցեղասպանության ճանաչման փաստը կարեւոր է ոչ միայն հայ, այնպես էլ թուրք ժողովրդի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ