Աշխարհառչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այսօր՝ ապրիլի 24-ին որդու հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ներկա է գտնվել 1,5 միլիոն զոհերի ոգեկոչման արարողությանը, ապա ծաղիկներ է դրել հուշահամալիրում։ Ազնավուրը անմոռուկ է կրել՝ ի հիշատակ անմեղ զոհերի։
Շանսոնյեն ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ եւ հեռացել։
Հիշեցնենք, որ 90-ամյա շանսոնյեն Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում համերգներից տալուց հետո նախօրեին է ժամանել Երեւան։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am