News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան մեծ տերություն է, եւ Հայաստանը քաղաքականության մեջ չի կարող հաղթել վերջինիս, քանի որ քաղաքականությունում բոլորը ստում են: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց լիբանանահայ Հակոբ Սեիսյանը:

Նա պատմեց, որ իր հարազատներից փրկվել է միայն հայրը, ով արդյունքում կորցրել էր իր 5 եղբայրներին: «Միայն իմ հայրը կարողացավ փրկվել եւ տեղափոխվել Լիբանան: Ես ծնվել, մեծացել, ամուսնացել եմ այնտեղ, ունեմ երեխաներ, սակայն մինեւ օրս ցանկանում եմ վերադառնալ հայրենիք, ցանկանում եմ վերադարձնել հայկական հողերը: Սակայն դա հնարավոր է միայն ուժի, այլ ոչ թե քաղաքական ճանապարհով», - կարծիք հայտնեց Սեիսյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ շատ երկրներ այս տարի նույնպես ճանաչեցին Ցեղասպանությունը՝ լիբանանահայը նկատեց. «Միգուցե ամբողջ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը, սակայն ավելին նրանք կարո՞ղ են անել: Մենք պետք է հույսը դնենք միայն մեզ վրա: Մեզ միայն մի բան կփրկի՝ ամբողջ աշխարհի հայերի միավորումը: Ողջ աշխարհի հայերը պետք է միավորվեն մեկ պետության՝ Հայաստանի շուրջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ