News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում առաջին անգամ օդում անօդաչուի ինքնուրույն լրալցավորում է իրականացվել: Այդ մասին ասվում է ծովային ավիացիայի սպառազինման եւ նյութատեխնիկական ապահովման համար պատասխանատու ԱՄՆ Ռազմածովային ուժերի ավիացիոն համակարգերի հրամանատարության կայքում:

 Լցավորման ժամանակ լցավորիչ ինքնաթիռն անօդաչուի հետ հպում է իրականացրել հրահանգաների հատուկ մշակված համակարգի միջոցով, որի շնորհիվ անօդաչուն կատարել է անհրաժեշտ մանյովրները, հայտնում է Lenta.ru:

Լցանավի դերում է հանդես եկել Omega Aerial Refueling Services (OARS) մասնավոր ընկերության K-707 ինքնաթիռը:

Ավելի վաղ X-47B-ն արդեն ցուցադրել է ինքնուրույն վերթիռ եւ վայրէջք ԱՄՆ Ռազմածովային ուժերի ատոմային ավիակրի տախտակամածին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ