Չարենացավանում հայտնաբերվել է նախկինում դատապարտված 52-ամյա տղամարդու դիակ։ NEWS.am-ի տեղեկություններով՝ ահազանգը ստացվել է ապրիլի 24-ին, ժամը 07.30-ին, տղամարդու դիակը հայտնաբերվել է 7-րդ թաղամասի թիվ 12 շենքի մոտ։ Պարզվել է մահացածի ինքնությունը՝ 52-ամյա Յ. Մ.-ն է, ով չի աշխատում եւ նախկինում դատապարտված է եղել։ Դիակի վրա բռնության հետքեր չեն եղել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։