Թուրքիայի Գալաթասարայի համալսարանում մի խումբ ուսանողները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ սգո միջոցառում են կազմակերպել։
Թուրքական Etkin գորխակալության փոխանցմամբ՝ Գալաթասարայ համալսարանում մի խումբ ուսանողներ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը սգո միջոցառում են կազմակերպել, որի ժամանակ հայերենով գրել են «Մեծ եղեռն» եւ «Մարդասպան պետություն» պաստառներն ու Հրանտ Դինքի եւ Բերքին Էլվանի լուսանկարները։
Միջոցառման ժամանակ ազգայնական ուսանողներից մոտեցել եւ Հրանտ Դինքի լուսանկարի մոտ փակցրել են Թալեւաթի եւ Էնվերի լուսանկարները՝ փորձելով սադրանքներ ու կռիվ սարքել։
Ուսանողներն արագ պոկել են ցեղասպանության կազմակերպիչներ Թալեաթի եւ Էնվերի լուսանկարները։