News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սառեցված հակամարտությունների ենթակոմիտե ստեղծելով՝ ԵԽԽՎ-ն ցանկանում է հակամարտությունների վրա ազդեցության խողովակ ստեղծել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը։

Նա նշեց, որ ԵԽԽՎ-ն այժմ զրկված է այդ հնարավորությունից։ «Ավելի վաղ այդ հարցով ստեղծված հանձնաժողովները զեկույցներ էին պատրաստում, գնահատականներ էին տալիս, այդուհանդերձ, դա ինչ-որ ազդեցություն թողնում էր քաղաքական պրոցեսի վրա։ Այժմ ԵԽԽՎ-ն այն ցանկանում է վերադարձնել, ու տեսնելով, որ առանձին հակամարտությունների հարցով հանձնաժողովներ ստեղծելն անհնար է դառնում, այլ զարգացումները կարող են լինել, հետեւաբար՝ փորձում են բոլորին մեկտեղ հավաքել եւ մասնագիտացված հանձնաժողով ստեղծել։ Սա շատ դժվար պրոցես է, չգիտեմ՝ որքանով կստացվի, նկատելիորեն այն ոչ միայն հակամարտության փոքր կողմերի խնդիրն է դնում, այլեւ մեծ կողմերի, օրինակ՝ Ռուսաստան, Թուրքիա։ Պետք է ուշադիր հետեւել, թե որ երկիրը ինչ դիրքորոշում կհայտնի»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը։ 

Նա նշեց, որ ՀՀ-ի դիրքորոշումը չպետք է փոխվի, այն է՝ հակամարտությունները պետք է կարգավորվեն դրա համար մանդատ ունեցող կառույցներում եւ դա ԵԱՀԿ-ն է։ Փորձագետն ասաց, որ եթե փորձում են մեկ այլ ֆորմատ ձեւավորել, դա բացարձակապես օգուտ չէ գործին, հետեւաբար՝ հայկական կողմը պետք է պահանջ դնի, որ իր մասնակցությունը հնարավոր է  2 դեպքում՝ չեն միջամտելու կոնֆլիկտների կարգավորմանը եւ չեն նպաստելու, որ Ադրբեջանը դուրս գա բանակցային գործընթացից։

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ ԵԽԽՎ-ն պետք է անի այն, ինչ թույլ է տալիս իր մանդատը, օրինակ՝ մարդու իրավունքների վիճակի ուսումնասիրություն, որը կապված է հակամարտությունների կարգավորման հետ։ «Եթե ԵԽԽՎ-ն ուզում է ազդել դինամիկայի վրա, ապա նա պետք է առաջին հերթին քննություն առարկա դարձնի մարդու իրավունքների, ժողովրդավարության վիճակը եւ ստեղծի կոմպրոմիսային ուժին գերակայություն չտվող հանձնաժողովներ, որոնք պետք է գնահատեն Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները։ Պակաս կարեւոր չէ պնդել նաեւ ԼՂՀ ներկայացվածությունը եթե ոչ լիարժեք անդամի, ապա գոնե հրավիրյալի կարգավիճակով»,-ասաց փորձագետը։

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) կստեղծվի Եվրոպայի խորհրդի անդամ-երկրների միջեւ հակամարտության հարցերով ենթակոմիտե: Այն հիմնականում կզբաղվի Ղարաբաղյան, Հյուսիսային Օսիայի եւ Աբխազիայի, հյուսիսային Կիպրոսի, Մերձնեստրի եւ Ղրիմի հակամարտություններով, ինչպես նաեւ Ղրիմի եւ Ուկրաինային իրավիճակի հետ կապված հակամարտությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
Ամենաշատ