News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարդաբանները ապացուցել են քարանձավային մարդու կերակրացանկում սնկերի առկայությունը՝ Էլ-Միրոնի Լեդի անունով հայտնի նախապատմական կնոջ ատամների մնացորդներում սնկի սպորներ հայտնաբերելով։

Նրա մնացորդները հայտնաբերվել էին Իսպանիայի Կանտաբրիայի նահանգի Էլ-Միրոն քարանձավում, հաղորդում է Mignews-ը։ Նրա գերեզմանը բարդ կառուցվածք է ունեցել՝ ներկված կարմիր գույնով, ինչը վկայում է, որ կինը կամ ցեղային առաջնորդի ընտանիքից է, կամ ծիսական զոհ է։

Էմբրիոնի դիրքով հայտնաբերված Էլ-Միրոնի Լեդին սնվել է կրակի վրա խորոված սնկերով, սերմերով եւ արմատներով։ Դա վկայում է, որ պալեոլիթի դարաշրջանում մարդկանց կերակրացանկում սունկ է օգտագործվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ