News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլին, ով գլխավորում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցող Լիբանանի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են նաեւ Լիբանանի բնական պաշարների եւ ջրային ռեսուրսների նախարար Արթուր Նազարյանը, Լիբանանի կրթության եւ գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը։

Վարչապետը, ողջունելով հյուրերին, կարեւորել է Լիբանանի կառավարական պատվիրակության մասնակցությունը Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումներին, ինչը վկայում է երկու ժողովուրդների դարավոր ու ամուր բարեկամության մասին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Լիբանանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման փաստը եւ շնորհակալություն հայտնել լիբանանահայերի նկատմամբ երկրի իշխանությունների ջերմ վերաբերմունքի համար:

Լիբանանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Հայաստանի վարչապետին փոխանցել Լիբանանի վարչապետի ողջույնները: Ջեբրան Բասիլը նշել է, որ իր երկրի համար պատիվ է մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ բարեկամ հայ ժողովրդին զորակցելու եւ անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելու նպատակով: Նախարար Բասիլը բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը հետագա ցեղասպանությունները կանխելու գործում եւ ընդգծել, որ այդ պայքարում Լիբանանը միշտ Հայաստանի կողքին է, որպեսզի նման սարսափելի ոճրագործություններն այլեւս երբեք չկրկնվեն: Պարոն Բասիլն առանձնահատուկ ընդգծել է լիբանանահայ համայնքի ակտիվ դերակատարությունը երկրի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում։ Իր հերթին Լիբանանի կրթության եւ գիտության նախարար Էլիաս Աբուսաաբը տեղեկացրել է, որ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ը լիբանանյան կրթօջախներում ոչ աշխատանքային օր է հայտարարվել։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները: Բարձր գնահատելով Հայաստանի եւ Լիբանանի միջեւ քաղաքական երկխոսության մակարդակը՝ կողմերը կարեւորել են նաեւ առեւտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը եւ այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Մասնավորապես, արծարծվել են տնտեսական կապերի աշխուժացմանը եւ առեւտրաշրջանառության ծավալի աճին միտված ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Այս առումով երկուստեք կարեւորվել է Հայ-լիբանանյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լիբանանի վարչապետ Թամամ Սալամին է փոխանցել իր ողջույնները եւ Հայաստան այցելելու հրավերը՝ նշելով, որ այցը հնարավորություն կտա քննարկել երկկողմ տնտեսական համագործակցության խթանման եւ ընդլայնման ուղիները: Իր հերթին Լիբանանի արտգործնախարարը Հայաստանի վարչապետին է փոխանցել Լիբանանի վարչապետի՝ Լիբանան այցելելու հրավերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ