News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է Մերձավոր Արեւելքն անվտանգ ու կայուն դարձնել, նա պետք է ընդունի, որ այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին հայերի հետ, ցեղասպանություն է։ Այդ փաստի ժխտումը տարածաշրջանը էլ ավելի անկայուն է դարձնում։ Նման տեսակետ է հայտնել Clark University-ից Թաներ Աքչամը, ով զբաղվում է Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ։

Նա Մերի Ջեյն Ռեյնի հետ գրված համատեղ հոդվածում գրում է. «Ցեղասպանության ժխտման մեկդարյա պրակտիկայից հետո Թուրքիան որոշել է հետաքրքիր խոչամանկության դիմել. Ի պատասխան պնդման, որ Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների ցեղասպանություն է տեղի ունեցել, թուրք պաշտոնյաներն ասում են, այդ տարիներին պատերազմ էր, որից տուժել են բոլոր կողմերը։

Հռոմի Պապի հայտարարությունն ու Եվրախորհրդի բանաձեւը կատաղության են հասցրել Թուրքիային։ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ «նմանատիպ միակողմանի մեկնաբանությունը» ճանաչում է միայն մեկ կողմի տանջանքները, իսկ մյուս կողմին անտեսում է։ Թուրքիան նաեւ պնդում է, որ հայերը մերժում են իրենց առաջարկը՝ ստեղծել անաչառ պատմական հանձնաժողով, որը կպարզի, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

Այս պնդումն, ըստ Թաներ Աքչամի, ամբողջությամբ կեղծավոր է, իսկ այն, ինչ Թուրքիան ասում է աշխարհին, տարբերվում է այն տեղեկատվությունից, որը նա տարածում է երկրի ներսում։ Թուրքիայում կրթական համակարգը մանրամասնորեն «հղկում է» սեփական հասարակության հայացքները «հայկական հարցում», իսկ թուրքական դասագրքերում գրում են, իբր հայերի տեղահանման իրական պատճառն այն է եղել, որ նրանք ավազակախմբեր էին ստեղծում, որոնք հարձակվում էին թուրքական գյուղերի վրա ու սպանում անպաշտպան խաղաղ բնակիչներին։
Այդ դասագրքերի համաձայն, այդ ավազակախմբերը հարձակվում էին նույնիսկ հայերի վրա, որոնք չէին ցանկանում իրենց միանալ, իսկ Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված տեղահանությունները նպատակ ունեին պաշտպանել խաղաղ բնակիչներին, այդ թվում հայերին այդ ավազակախմբերից։

Հետաքրքիր է, որ այդ ամենը պատմում են ոչ միայն թուրք ուսանողներին, այլեւ հայ երեխաներին, որոնք սովորում են Ստամբուլի հայկական դպրոցներում։

Իսկ այն, որ ԱՄՆ-ը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Թաներ Աքչամի կարծիքով, միայն ամրացնում է Թուրքիայի քաղաքականությունը եւ թույլ է տալիս շարունակել կեղծ տեղեկությունների տարածումը։ Աքչամը նշում է, որ ԱՄՆ-ը շարունակում է այդ ցինիկ քաղաքականությունը ելնելով Թուրքիայում իր շահերից։ Քաղաքական շահերը ստիպում են ԱՄՆ-ին հրաժարվել իր բարոյական դիրքորոշումից։

Աքչամի կարծիքով, ճիշտ չէ իրար հակադրել «ազգային շահերն» ու «բարոյականությունը»։ Մերձավոր Արեւելքում հաջող իրական արտքին քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ էէ, որ ազգային անվտանգության քաղաքականության հիմքում ընկած լինեն բարոյական արժեքները եւ պատմական սխալներն ընդունելու պատրաստակամությունը։

Ժխտելով պատմական անարդարությունը, ավտորիտար, ժողովրդավարությունից հեռու Թուրքիան ոչ միայն չի լուծում տարածաշրջանային անվտանգության խնդիրը, այլեւ էլ ավելի է խորացնում այն։

Թաներ Աքչամի խոսքով, եթե ԱՄՆ-ն իկապես ցանկանում է տարածաշրջանն ավելի անվտանգ ու կայուն դարձնել, պետք է ճանաչի, որ 1915-ին ցեղասպանություն է տեղի ունեցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ