News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ցեղասպանության ընդունման հարցի նկատմամբ իր վերաբերմունքով հայերը օրինակ են ցույց տալիս ողջ աշխարհին: Այդ մասին իր «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդման ժամանակ հայտարարել է Վալդիմիր Սոլովյովը:

«Մենք դաստիարակված ենք երեխայի լացի մասին պատկերացումներով, իսկ կյանքը մեզ հակառակ օրինակներ է ցույց տալիս: Մարդկությունը փայլուն կերպով սովորել է ոչնչացնել իր նմաններին՝ հմուտ, ճարպկորեն, լկտիաբար», - ասել է նա:

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը դաժան ողբերգություն է ապրել, բարբարոսաբար, գազանաբար, դաժանաբար ոչնչացվել է 1.5 մլն մարդ, իսկ քաղաքակիրթ աշխարհը դա չի նկատել եւ թքել է դրա վրա:

«Ինչո՞ւմն է հայ ժողովրդի մեծությունը: Նրանք չեն մոռացել: 100 տարի ամբողջ աշխարհով մեկ սփռված հայությունն իր սրտում կրում է այդ դաժան ողբերգության հիշողությունը: 100 տարի նրանք աշխարհին բղավում են. «Դա եղել է եւ դա չպետք է մոռանալ»: 100 տարի նրանք պահանջում են պատմական արդարության վերականգնում», - ասել է Վլադիմիր Սոլովյովը՝ հավելելով, որ եթե այն ժամանակ՝ շատ տարիներ առաջ, մարդկությունը լսեր հայերին ու ճանաչեր ցեղասպանությունը, ապա դրան շատ ուրիշ սպանություններ ու ցեղասպանություններ չէին հետեւի. Պատահական չէ, որ Հիտլերն ասել է՝ կարելի է հանգիստ կերպով ոչնչացնել հրեաներին, սլավոններին ու գնչուներին. չէ՞ որ ոչ ոք չի հիշում Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացման մասին:

«Հայ ժողովուրդը մեզ օրինակ է ցույց տալիս: Ինչպես հայ ժողովուրդն է վերաբերում այդ դաժան ողբերգությանը, այնպես էլ մենք պետք է մեր սրտում պահենք Մեծ հայրենականի ցավն ու փառահեղ հաղթանակի հիշողությունը: Մեր ցավակցությունն ու հարգանքը մեծ ժողովրդին», - ասել է Սոլովյովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ