News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բրիտանական The Daily Mail թերթը հրապարակել է 100 տարի առաջ Հայաստանից գաղտնի կերպով դուրս հանած լուսանկարների հավաքածուն։ Ամերիկացին եւ իր գործընկերը աշխարհին Ցեղասպանության սարսափը պատմելու համար կարող էին հայտնվել բանտում։

 «Սա թուրք օսմանցիների կողմից 100 տարի առաջ հայերի դեմ իրականացրած մահվան եւ ավերածությունների հոգեցունց լուսանկարների ցնցող հավաքածու է։ Լուսանկարները արվել են ամերիկացու եւ նրա գործընկերոջ կողմից, որոնք կատարածվի  մասին աշխարհին հայտնելու համար կարող էին բանտում հայտնվել։ Ջոն Էլդերն ու Արմին Վեգները փաստել են իրենց տեսած անկրկնելի տառապանքները։ Դա օգնեց գործ հարուցել թուրքական կառավարության դեմ, որը մինչ օրս հերքում է, որ 1.5 մլն հայերի ջարդը ցեղասպանություն էր»,- գրում է The Daily Mail-ը։

Համաձայն պարբերականի՝ կամավոր բուժեղբայր Վեգները ընդհատակյա երթուղիներ էր ստեղծում օտարերկրյա հյուպատոսարանների եւ դեսպանատների միջոցով հայկական ճամբարներից Գերմանիա եւ ԱՄՆ հարյուրավոր գրառումներ, նամակներ եւ լուսանկարներ ուղարկելու համար։ Նա դա անում էր՝ խախտելով թուրք եւ գերմանացի իշխանությունների խիստ ցուցումները՝ թույլ չտալ որ ցեղասպանության սարսափների որեւէ ապացույց հայտնվի արտաքին աշխարհում։ Այդուհանդերձ նրա հնարքը բացահայտվեց, եւ գերմանական կառավարությունը թուրքերի խնդրանքով նրան աքսորեց Բաղդադի խոլերայի օջախներում ծառայելու։

«Նա այնտեղ լուրջ հիվանդացավ եւ Գերմանիայում ծնված Վեգները 1916թ. նոյեմբերին մեկնեց Կոստանդնուպոլիս։ Նա գոտու մեջ թաքցրել էր այլ գերմանացի սպաների ֆոտոժապավենները, որոնք ցույց էին տալիս իր տեսած հայոց ջարդերը։ Նրա արած լուսանկարները մինչ օրս ունակ են ցնցել, թեպետ աշխարհն այսօր նշում է ցեղասպանության 100-րդ տարելիցը»,- նշում է բրիտանական թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ