Երեւանում այս պահին մեկնարկում է ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երիտասարդները Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են բարձրացնելու այն երկրների դրոշներով, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: (ֆոտոռեպորտաժ)
ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ կտանեն ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը: Ջահերն այս տարի համալրվել են նորերով: Երթի համար նախատեսված է ավելի քան 500 ջահ և մոտ տասը հազար մոմ:
Երթը կանցնի Բաղրամյան, Կիեւյան փողոցներով և կհասնի Ծիծեռնակաբերդ: Նշենք, որ երթը մեկնարկում է անձրեւի ներքո:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am