News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Շոտլանդական Loch Ness զբոսաշրջային ընկերության ղեկավարությունն առաջարկել է Շոտլանդիայի իշխանություններին երկրի զինանշանի վրա միաեղջյուրիփոխարինել լոխ-նեսյան հրեշի պատկերով։

Ընկերության խնդրագրում նշվում է, թե զբոսաշրջիկները երկիր են գալիս ոչ թե հանուն միաեղջյուրների, այլ Նեսսի լեգենդար հրեշին տեսնելու հույսով։

«Որեւէ կասկած չկա, որ Նեսսին Շոտլանդիա է հրապուրում հազարավոր զբոսաշրջիկների ամեն տարի եւ նա արժանի է մեր ուշադրությանը։ Եթե ոչ ազգային կենդանու, ապա առնվազն ազգային հրեշի կարգավիճակի արժանի է»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Ֆրիդա Նյուտոնը։

Խնդրագիրը ներկայացվել է Շոտլանդիայի կառավարությանը, հաղորդում է Lenta.ru-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ