Օսմանյան կասյրությունում իրագործված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին աշխարհը պետք է հիշի պատմության ողբերգական դասերի մասին, այնտեղ այլեւս չպիտի տեղ գտնեն էթնիկ կամ կրոնական հատկանիշներից դրդված հետապնդումները: Այդ մասին այսօր` ապրիլի 24-ին, հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:
«Այսօր մենք, ինչպես եւ 100 տարի առաջ մեր եղբայրական հայ ժողովուրդը, ազգային եւ կրոնական հողի վրա ենթարկվում ենք հետապնդումների: Մեզ նույնպես փորձում են ֆիզիկապես ոչնչացնել, արգելել մեր լեզուն, կոտրել մեր կամքը: Ուստի հայ ժողովրդի ցավն ու տառապանքները մենք ընկալում են` որպես սեփական ցավ ու վիշտ: 100 տարի անց մենք` Դոնեցկի ժողովրդական հանապետության ժողովուրդը, խոնարհում ենք մեր գլուխները այդ ողբերգության բոլոր զոհերի առաջ», - ընդգծել է Զախարչենկոն, «Եղբայրական Հայաստանին եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ապրող բոլոր հայերին ցանկանալով խաղաղ երկինք, բարօրություն եւ բարգավաճում», հայտնում է Նորությունների դոնեցկյան գործակալությունը: