Գերմանիայի հրեաների կենտրոնական խորհուրդը կոչ է արել հստակ սահմանում տալ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ հանցագործություններին, հաղորդում է dw-ն։
Passauer Neuen Presse թերթին տված հարցազրույցում կազմակերպության ղեկավար Յոզեֆ Շուստերն ասել է. «Այն, ինչ եղել է Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ՝ միլիոնից ավելի հայերի տեղահանումն ու սպանությունները, ցեղասպանություն էր»։