News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում քիչ առաջ ավարտվեց ջահերով ավանդական երթը (ֆոտոռեպորտաժ

Հազարավոր երիտասարդներ՝ ջահերով, Հայաստանի եւ Ցեղասպանությունը ճանաչած պետությունների դրոշներով Հանրապետության հրապարակից բարձրացել են Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։

Երթը տեւել է գրեթե երկուսուկես ժամ, պատճառն այն է, որ այս տարի աննախադեպ թվով անձինք էին մասնակցում երթին թե՛ Հայաստանից, թե՛ Սփյուռքի գաղթօջախներից։ Բազմաթիվ հայորդիներ արտերկրից ժամանել էին Հայաստան՝ հատուկ երթին մասնակցելու համար։

ՀՅԴ պատանեկան միության անդամներն իրենց հետ տարել են ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը: Երթի կազմակերպիչները 500-ից ավելի ջահ եւ մոտ 10 հազար մոմ էին բաժանել երթի մասնակիցներին։

Հանրապետության հրապարակում երթի մասնակիցներն այրել են Թուրքիայի դրոշը, ապա երթն անցել է Բաղրամյան պողոտայով, Կիեւյան փողոցով և հասել Ծիծեռնակաբերդ: 

Նշենք, որ ջահերով երթն այս տարի անցկացվեց ոչ թե ապրիլի 24-ի նախօրեին, այլ հենց ապրիլի 24-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ