Կանադայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հայտարարվել։
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Twitter-ի իր էջում գրել է, թե Կանադայի խորհրդարանը երեկ բանաձեւ է ընդունել՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելով։
Բանաձեւը խորհրդարանում ընդունվել է միաձայն։