News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն արդեն աղոթատեղի է: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը ոստիկանության աշխատակիցների հետ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

«Այն, ինչ այս օրերին տեղի ունեցավ, ցույց տվեց, որ փոխվեց ցեղասպանություն հասկացությունը: Այսուհետեւ մենք այս հուշահամալիր գալու ենք աղոթքի, ոչ թե ողբալու, որովհետեւ 1,5 մլն մարտիրոսվածները սրբադասվեցին, սրբացան եւ մենք արդեն ունենք մեծ երկնային բանակ, որոնք մեր բարեխոսներն են»,-ասաց նա:

Գասպարյանի խոսքով այսուհետ բոլորս գալու ենք մեր մարտիրոսված քույրերի եղբայրների ուժն ստանալու: «Կարծում եմ, մենք էլ ներքուստ փոխվեցինք, շատ կարճ ժամանակ անց կզգանք սրբադասման ուժը»,-ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ