News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքական կառավարության ժխտողականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ կարող է հանգեցնել մարդկության դեմ նոր հանցագործությունների: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի 93-ամյա հույն պատգամավոր Էմանուիլ Գլեսոսը:

Նրա համոզմամբ՝ Թուրքիայի կառավարությունը փորձում է մեղքը բարդել ողջ թուրք ժողովրդի վրա, որն իրականում պատասխանատվություն չի կրում իր նախնիների իրագործած հանցագործությունների համար: «Ավելին, ժխտելով Հայոց ցեղասպանությունը եւ այդ հանցագործության համար մինչեւ օրս պատիժ չկրելով՝ թուրքական կառավարությունը ձգտում է խույս տալ պատասխանատվությունից նաեւ Կիպրոի էթնիկ զտման համար, որը շարունակվում է կղզու հյուսիսային հատվածի օկուպացման հետեւանքով՝ չնայած ներխուժումն ու շարունակվող օկուպցիան դատապարտող ՄԱԿ-ի բոլոր որոշումներին», - ընդգծել է Էմանուլի Գլեսոսը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Բրյուսելում Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ ընդունեց, որում Թուրքիային կոչ է արվում 1915 թվականի դաժանությունները որպես ցեղասպանություն ճանաչել, առերեսվել սեփական անցյալի հետ եւ շարունակել ջանքեր գործադրել հայ եւ թուրք ժողովուրդների իրական հաշտեցման ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ