News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիայի, Նիդեռլանդների, Ավստրիայի, Շվեդիայի հայերը ապրիլի 25-ին Բեռլինում բողոքի ակցիա կանցկացնեն՝ ի նշան Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման:

Ակցիան կազմակերպվել է Գերմանահայոց Կենտրոնական կոմիտեի և Առաջնորդարանի աջակցությամբ:

Ներկա կլինեն նաև Դերսիմի հայերը: Ասորիները, եզդիները, հույները ևս կմասնակցեն բողոքի ակցիային՝  ի նշան ցեղասպանությունների կանխարգելման:

Կարգախոսը՝ «Միացի՛ր, հիշի՛ր և պահանջի՛ր»:

Նշենք, որ նույն օրը թուրքական ազգայնամոլական կազմակերպությունները նույնպես պլանավորել են հակահայ բողոքի ակցիա անցկացնել ՝ փորձելով ժխտել Հայոց ցեղասպանությունը: Լուրեր են շրջանառվում, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող ակցիային կմասնակցեն 10.000 թուրքեր: Թալեաթի, Աթաթուրքի անուններ կրող կազմակերպությունները, ովքեր Գորշ Գայլերի անդամ են հանդիսանում, ֆինանսավորվում են նույն Գերմանայի կողմից և իրենց հակահայ ակցիաներն իրականացնում են Գերմանիայի պետական փողերով (DITIB կազմակերպությունը վառ օրինակ), այսինքն՝ Գերմանիան, ներկայանալով որպես դեմոկրատական երկիր, շարունակում է աջակցել ցեղասպանողներին և ցեղասպանությունը ժխտողներին: Եվ զարմանալի չէ, քանզի Օսմանյան կայսրության ամենամտերիմ բարեկամն ու դաշնակիցը հենց նույն Կայսերական Գերմանիան էր:

Չնայած որ Գերմանիայի նախագահը հնչեցրեց «ցեղասպանություն» բառը, իսկ Բունդեսթագը բանաձև մշակեց, որում 1915թ-ի եղեռնագործությունների մասին խոսելիս դեմ չէր «ցեղասպանություն» տերմինը կիրառելուն և որի քվեարկությունը հետաձգվեց մինչև ապրիլի 30-ը, այնուամենայնիվ, Գերմանիան մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Կոչ է արվում, որպեսզի Եվրոպայի բոլոր այն հայերը, ովքեր ի վիճակի կլինեն մասնակցել բողոքի ակցիային, անպայման  միանան՝ պահանջելու ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ