News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով, ապրիլի 26-27-ին Հայաստան կայցելի Բելգիայի թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 27-ին Դիդյե Ռեյնդերսին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Նույն օրը տեղի կունենան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամլո ասուլիս։

Բելգիայի փոխվարչապետը կայցելի նաեւ Ծիծառնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ