Turkish Airlines ավիաընկերության օդանավը վթարային վայրէջք է կատարել Ստամբուլում, ուղեւորները տարհանվել են, հայտնում է թուրքական NTV պորտալը:
Ուղեւորատար ինքնաթիռը ապրիլի 25-ին Աթաթուրքի անվան Ստամբուլի օդանավակայանից ուղղություն է վերցրել դեպի իտալական Միլան քաղաք, սակայն թռիչքից մի քանի րոպե անց անսարքության պատճառով ստիպված է եղել հետ վերադառնալ: Վայրէջքի ժամանակ կարելի էր նկատել աջ շարժիչից դուրս եկող բոցը, ծուխը եւ կայծերը, հայտնում է Gazeta-ն:
Հաղորդվում է, որ 97 ուղեւորները տարհանվել են, ոչ ոք չի տուժել: