News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարկավոր է ոչ միայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլեւ փոխհատուցում վճարել: «Այբ» կրթահամալիրում ապրիլի 25-ին կայացած «Հայոց ցեղասպանության խնդիրների կարգավորման ռազմավարություն» թեմայով կլոր սեղանի ժամանակ այս մասին հայտարարեց ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ծոռը՝ «Վուդրո Վիլսոնի ժառանգություն» հիմնադրամի նախագահ Դոնալդ Վիլսոն Բուշը:

Նա Հայաստանին եւ Արցախին երախտագիտություն հայտնեց հյուրընկալության համար: Դոնալդ Վիլսոն Բուշը պատմեց, որ իր կինը հայ է: «Իմ հայերն ավելի շատ հայ են, քան ես՝ շոտլանդացի, իռլանդացի, գերմանացի եւ ամերիկացի»,- կատակեց նա:

Նշենք, որ Դոնալդ Վիլսոն Բուշն ապրիլի 20-ին այցելել է նաեւ Արցախի Հանրապետություն եւ հանդիպել երկրի նախագահ Բակո Սահակյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ