News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Sun Herald թերթում հրապարակված Մայքլ Դոյլի հոդվածը։

«Ես գիտեմ, որ կան մարդիկ, որոնք այս տարի հույս ունեին այլ ձեւակերպում լսել, եւ մենք հասկանում ենք նրանց տեսակետը, անգամ եթե կարծում ենք, որ մեր մոտեցումը շարունակում է ճիշտ մնալ»,- ասաց Սպիտակ Տան մամուլի քարտուղար Էրիկ Շուլցը։

Կապիտոլիումի բլրի վրա օրենսդիրները նույնպես միայն հիշում են այն, ինչ սկսվել է 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում։ Այս տարի հերթական անգամ օրենսդիրները հիշատակի բանաձեւեր առաջ քաշեցին՝ հույս ունենալով հասնել նրան, ոչ Կոնգրեսը հավանություն տա Հայոց ցեղասպանություն եզրին։ Այդ արտահայտությունը, որն ընդունել են աշխարհի շատ պատմաբաններ, ԱՄՆ առանձին նահանգների իշխանություններ եւ օտարերկրյա կառավարություններ, ընդհանրացնում է 1915-1923թթ. կատարված սարսափազդու դեպքերը։ Այդ ժամանակահատվածում, որոշ գնահատականներով, զոհվել է ավելի քան 1.5 մլն հայ, երբ Օսմանյան կառավարությունը սկսեց հայերի դեմ բռնությունները։

Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցը, ակտիվ կերպով վիճարկում է ցեղասպանություն եզրի կիրառումը։ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում բանաձեւերի նախագծերին նորից երկար ճանապարհ է սպասում, դա ամեն դեպքում։ Դրան մռայլ ճակատագիրն ընդգծելով՝ Պալատի խոսնակ Ջոն Բոները 2007թ. հայտարարել էր, որ անպատասխանատվություն կլիներ Պալատում ներկայացնել Ցեղասպանության բանաձեւը, որը իրենց կհեռացնի Թուրքիայից։

Ըստ էության, Հայոց ցեղասպանություն արտահայտությունից բխող քաղաքական դիսկուրսի առումով գոյություն ունի որոշակի նախագուշակություն։ Հիասթափությունը սովորական է դառնում։ Այդուհանդերձ, չնայած բազմամյա հիասթափություններին՝ անցկացվում են հիշատակի արարողություններ։

Հանրապետական կուսակցության կողմի առաջադրված նախագահի թեկնածու, Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն, մարտի 27-ին Օբամային ուղղված նամակ է գրել եւ կոչ արել օգտագործել Հայոց ցեղասպանություն բառը։  Ռուբիոյի թեքսասցի ընդդիմադիր, սենատոր Թեդ Քրուսը չի ստորագրել խմբի նամակը, սակայն անցյալ շաբաթ հանդես էր եկել առանձին հայտարարությամբ՝ հիշատակելով այդ արտահայտությունը։ Օբաման նույնպես նման կարծիք էր հայտնել, երբ դեռ սենատոր էր, սակայն փոխել էր այդ տոնը Սպիտակ տանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ