News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հորդանանի Հաշիմյան

Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջիի եւ նրա գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել Երեւան այցելելու եւ ապրիլի 24-ին հայ ժողովրդի հետ միասին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար:

Տարոն Մարգարյանը նկատել է, որ Ամմանի քաղաքապետի այցով երկու մայրաքաղաքների միջեւ առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի կամրապնդվեն ու կընդլայնվեն համագործակցության շրջանակները:

«Հայ-հորդանանյան հարաբերություններն այսօր գտնվում են բարձր մակարդակի վրա, որոնք ոչ միայն գործնական են, այլեւ բարեկամական: Դրա խոսուն ապացույցն է նաեւ արաբական աշխարհի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի ընդհանուր պատմությունը: Հաշվի առնելով մեր պետությունների օրինակը՝ համոզված եմ, որ մենք երկու մայրաքաղաքների միջեւ եւս էլ ավելի կամրապնդենք ու կզարգացնենք երկուստեք փոխգործակցությունն ու բարեկամությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջին էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ առանձնակի կարեւորելով երկու մայրաքաղաքների միջեւ համագործակցության ընդլայնմանն ուղղված Երեւանի քաղաքապետի պատրաստակամությունը, ընդգծել է, որ սա եւս մեկ հրաշալի առիթ է՝ քննարկելու համագործակցության ծրագրերի ընթացքն ու նախանշելու առաջիկա անելիքները:

«Այսօր իսկապես մեծ ներուժ կա երկու մայրաքաղաքների միջեւ արդյունավետ համագործակցություն ծավալելու առումով, եւ պետք է ընդգծեմ, որ մենք եւս շահագրգիռ ու պատրաստակամ ենք Երեւանի հետ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններն ընդլայնելու հարցում: Նաեւ Ձեր ուղեկցությամբ, պարոն քաղաքապետ, ես հնարավորություն ունեցա շրջելու Երեւանում եւ պետք է խոստովանեմ, որ տեսա իսկապես բարեկարգ, խնամված ու հարմարավետ քաղաք: Եվ թեկուզ հենց այս տեսանկյունից մեզ համար իսկապես կարեւոր է որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերություններ ծավալելն ու երկուստեք հաջողված փորձի փոխանակումներ ունենալը»,- նշել է Ամմանի քաղաքապետը:

Հանդիպման շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարեւորելով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում երկու երկրների նախագահների ներկայությամբ Երեւանի եւ Ամմանի միջեւ ստորագրված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը, ընդգծել է, որ այն հնարավորություն կտա իրականացնելու իսկապես փոխշահավետ համագործակցություն՝ ի բարօրություն երկու մայրաքաղաքների բնակիչների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ