News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին եւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով ապրիլի 20-ից նստացույց-հացադուլ անող ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանն այսօր՝ ապրիլի 25-ին, ՄԻՊ գրասենյակի մոտ կոչով դիմեց բոլոր սփյուռքահայերին, որպեսզի իրենց մտահոգությունը հայտնեն Հայաստանում քաղբանտարկյալների առկայության առնչությամբ։ 

«Ես ազատամարտիկ եմ, անցել եմ արցախյան պատերազմի բովով, 3 անգամ վիրավորվել եմ, պարգեւատրվել եմ ԼՂՀ «Մարտական խաչ» շքանշանով, սակայն այսօր իմ բողոքի ձայնն եմ բարձրացրել՝ ընտրելով պայքարի քաղաքակիրթ եղանակը՝ հացադուլը։ Պայքարի պատճառը ավելի շուտ մարդկային է քան քաղաքական։ Կալանավորված են եւ անազատության մեջ են  գտնվում հայ ազգի 19 զավակներ, որոնց հանցանքը միայն եւ միայն այլակարծությունն է եւ ներկա իշխանություններին չհանդուրժելը։ Նրանց գերակշիռ մասը արցախյան ազատամարտի մասնակիցներ են, լեգենդար տղաներ։ Մյուս մասը երիտասարդներ են, դաստիարակված մեր ազգի փառապանծ զավակների ոգով։ Հայցում ենք ձեր աջակցությունը, հայրենիքում գտնվելու այս մի քանի ժամերի կամ օրերի ընթացքում օգտագործեք ձեր հնարավորությունը եւ ձեր մտահոգությունը հայտնեք այս խնդրի վերաբերյալ։ Հայրենիքի համար մարտնչած զինվորը այլակարծության համար չպետք է զրկվի ազատությունից»,- հայտարարեց ազատամարտիկը։

Նշենք, որ ազատամարտիկը հույս էր հայտնել, որ այսօր իրեն կմիանան նաեւ մյուս ազատամարտիկները, սակայն նա հացադուլը շարունակում է միայնակ։ Նշենք, որ ազատամարտիկը միայն ապրիլի 20-ին է մնացել ՄԻՊ գրասենյակի մոտ, մինչեւ այսօր հացադուլը, իր խոսքով, արել է տանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ