News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքական հավակնությունները Ռումինիայի իշխանություններին ոչինչ չտվեցին։ Այդ մասին ասված է ռումինական «Ազատություն» ռադիոկայանի հոդվածում, որը կրում է «Ի՞նչ է շահում Ռումինիան՝ չճանաչելով Հայոց ցեղասպանությունը» վերնագիրը։

Հոդվածում ասված է.

 «100 տարի առաջ տեղի ունեցած պատմական ողբերգության ճանաչումը նշանակում է կարեւոր եւ անհրաժեշտ ազդակ տալ ատելությունը, անհանդուրժողականությունը, ռասիզմն ու մարդատյացությունն արմատախիլ անելու համար»,- հայտարարել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը։

Ռումինիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Պաշտոնական Բուխարեստը օգտագործում է «դեպքեր» կամ «ողբերգություն» բառերը՝ հնարամտորեն շրջանցելով այն բեզրը, որը սահմանում է այն, ինչ 100 տարի առաջ հայերի հետ կատարվել է Օսմանյան կայսրությունում։

Բուխարեստի առաջնորդները չգիտեն, թե պաշտոնական մակարդակով ինչ պատասխան տան, երբ նրանց հարցնում են, ինչո՞ւ նրանք չեն ճանաչում Ցեղասպանությունը։ Անցյալ տարվա վերջին՝ 2014թ. նոյեմբերի 19-ին, Երեւանում Ռումինիայի դեսպանին հարցրին, թե ի՞նչն է Ռումինիայի համար կարեւոր՝ Թուրքիայի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունները, թե՞ Հայոց ցեղասպանության ճանաչման բարոյական պահանջը։

Պատրաստի պատասխան չունենալով՝ դեսպան Սորին Վասիլեն փորձեց փոխել թեման՝ խոսելով բարոյական արժեքների հարաբերական լինելու մասին։ Որպեսզի ինչ-որ կերպ մեղմի քննադատության ալիքը, նա անեկդոտ պատմեց այն մասին, թե ինչպես է առեւտրական  հրեան հուսալի ծառա փնտրում եւ կանգ է առնում այն մարդու վրա, որը հարցին, թե ինչքա՞ն կլինի 1+1, պատասխանում է՝ այնքան, որքան ձեզ է պետք։ Այլ կերպ ասած՝ միշտ  սեփական կարծիքը արտահայտել նշանակում է ոչ միշտ հետեւել սեփական շահերին, հավելեց դեսպանը։

Իհարկե, Ռումինիան այն վիճակում չէ, որ միջնորդի Հայաստանի եւ Թուրքիայի համար։ Ռումինիան ռազմավարական դաշինք ունի Թուրքիայի հետ, եւ այն ժամանակ, երբ հայերը նշում են Ցեղասպանության 100-ամյակը, պաշտպանության նախարար Միրչա Դուշան Անկարայում իր թուրք գործընկեր Իսմեթ Յըլմազի հետ քննարկում է ՆԱՏՕ-ի հարավարեւելյան տեղամասի ամրացման հարցը։  Թուրքիայի եւ Ռումինիայի հարաբերությունները Բուխարեստի քաղաքական գործիչների համար չափազանց կարեւոր են, որպեսզի դրան վտանգի տակ դնեն հանուն բարոյական եւ պատմական սկզբունքների։

Թուրքիան Ռումինիայի՝ մեծությամբ 5-րդ տնտեսական գործընկերն է, իսկ  ԵՄ սահմաններից դուրս՝ ամենամեծը։ Նա իր ձեռքում է պահում Սեւ ծովի բանալին եւ կարող է դառնալ Ռումինիայից արտահանվող էլեկտրաէներգիայի խոշոր սպառողը։

Այդուհանդերձ, Ռումինիայի տեսանկյունից Թուրքիայի հետ հարաբերությունները փաստացիորեն հիմնված են միայն նախկին մետրոպոլիայի նկատմամբ նախկին գաղութի հավակնությունների վրա։ Սակայն երկրների նախագահներին չի հաջողվել շատ բանի հասնել եւ էներգետիկ ու ռազմավարական հավակնությունների տակ որոշակի ոչինչ չկա, առավել եւս, որ Մոսկան եւ Անկարան արդեն շատ բան են որոշում, այդ թվում՝ Սեւ ծովում։

Ռումինիան չի կարող ազատվել պերիֆերիկ երկրի  ռեֆլեքսից, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Սակայն նա դրանով ոչինչ չի շահում եւ հավանաբար ոչինչ չէր էլ կորցնի, եթե միանար եվրոպացիներին, որոնք Հայոց ցեղասպանությունը համարում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ