News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Երուսաղեմում մի շարք միջոցառումներ են անցկացվել:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է Իսրայելի «Նոյան Տապան» հայկական մշակութային եւ կրթական կենտրոնի մամուլի քարտուղար Մենդալ Կորսունսկին, ապրիլի 23-ին, ուղիղ 18:15-ին (Երեւանի ժամանակով՝ 19:15-ին) Երուսաղեմի բոլոր եկեղեցիներում զանգերը ղողանջել են հարյուր անգամ՝ ի հիշատակ 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի, որից հետո Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ջահերով երթ է կազմակերպվել մինչեւ Հայոց ցեղասպանության հուշարձան:

Ապրիլի 24-ի առավոտյան Սուրբ Հակոբ եկեղեցում պատարագ է մատուցվել, որից հետո Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին ծաղկեպսակներ են դրվել: Այնուհետեւ Երուսաղեմի պատրիարքարանի կենտրոնական սրահում հատուկ արարողություն է անցկացվել, որին մասնակցել են եկեղեցու ներկայացուցիչներ՝ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանի ղեկավարությամբ, Քնեսեթի անդամներ, Մերեց կուսակցության անդամ Զաեւա Գալոնը, պաղեստինյան պատվիրակության ներկայացուցիչ, եւ պարոն Յար Ցաբանը, ով 25 տարի շարունակ պայքարում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Չնայած իր 84-ամյա հասակին՝ պարոն Ցաբանը ներկա է գտնվել արարողությանը եւ իր ելույթում ասել հետեւյալը. «Հարգելի եղբայրներ, ես հպարտ եմ իմ ժողովրդով եւ միեւնույն ժամանակ ձեր առաջ լի եմ ամոթի զգացումով: Ես հպարտ եմ Հենրի Մորգենթաուի ՝ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի համար, ով առաջինն էր, որ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրեց հայ ժողովրդի ցավին: Ես հպարտ եմ գրող Ֆրանց Վերֆելի համար, ով կարողացավ նկարագրել օսմանցիների ողջ դաժանությունը եւ իր գրքի էջերում գտնել հայ ժողովրդի ճշմարիտ ոգին, ես նաեւ հպարտ եմ իմ ժողովրդի շատ այլ ներկայացուցիչների համար, ովքեր հետ չեն շրջվել հայերի ցավից: Սակայն ես ամաչում եւ ցավ եմ զգում իմ կառավարության համար, որը մինչեւ օրս պատրաստ չէ ճանաչել ճշմարտությունը եւ մաքրել ինքն իրեն՝ իր իսկ շահերից ելնելով:

Հրեա ժողովուրդը, որն ամբողջ աշխարհին գոռում էր իր դաժան կորստի մասին եւ պահանջում կարեկցանք, բարոյական իրավունք չունի փակել իր աչքերն ու ականջները այլոց ողբերգության վրա: Ես իմ խոսքը կավարտեմ հետեւյալով. չի կարելի անցնել բարոյականության սահմանը, որքան էլ ծանրակշիռ պատճառներ լինեն»:

Արարողության ավարտից հետո միջոցառման մասնակիցներն ուղեւորվել են դեպի Թուրքիայի դեսպանատուն:

Ապրիլի 26-ին տեղի կունենա Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլենի պաշտոնական հանդիպումը հայկական պատվիրակության հետ: Հավելենք, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը մասնակցել է Քնեսեթի ներկայացուցիչների մակարդակում: Ցավոք, չնայած Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղությամբ կատարված հսկայական աշխատանքին՝ պաշտոնական քաղաքականությունը չի փոխվել: Իսրայելի ԱԳՆ-ն իր պատվիրակության ներկայացուցիչներին արգելել է օգտագործել «ցեղասպանություն» եզրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ