News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իռլանդական Irish Times թերթը Իռլանդիայի փոքր հայկական համայնքի մասին հոդված է հրապարակել: Նրանք հիմնականում ապրում են Դուբլինում, եւս մի քանի հարյուր հայեր բնակվում են Հյուսիսային Իռլանդիայում:

Հոդվածում ասվում է.

«Հայաստանում՝  այդ փոքր լեռնային երկրում, ապրում է ընդամենը 3 մլն մարդ, եւս 7 մլն հայեր ապրում են արտասահմանում, հիմնականում Ռուսաստանում, ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում: Դրա հիմնական պատճառը Հայոց ցեղասպանությունն է: Դա նրանց Մեծ սովն է, նրանց Շոան կամ ինչպես հենց հայերն են անվանում՝ Մեծ Եղեռն:

1915 թվականի իրադարձությունների մասին կոլեկտիվ հիշողությունը չի ջնջվել: Հայ երեխաները այդ մասին իմանում են մայրենի լեզվի հետ միասին: Նախորդ կիրակի Դանդրումի (Դումլինի արվարձան) հայկական կիրակնօրյա դպրոցում Ցեղասպանության հիշատակի միջոցառում է տեղի ունեցել: Երրորդ ու չորրորդ սերնդի հայերը պահպանել են իրենց լեզուն:

Իռլանդիայում Հայաստանի պատվո հյուպատոսի պապը՝ Օհան Երգենարսյանը, միակն է եղել իրենց բազմանդամ ընտանիքից, որ ողջ է մնացել Էրզրումում. «Հայ բնակչության ¾-ը սպանվել է: Մենք այն մարդկանց սերունդներն են, որոնց հաջողվել է փրկվել»:

Պարոն Երգանարսյանը հավաքել է Irish Times թերթի համարները սկսած 1915 թվականից, որտեղ տեղեկություններ են հրապարակվել հայերի սպանությունների մասին: Նա ուզում է, որպեսզի Իռլանդիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ատամնաբոյժ Քրիստինա Բեղոյանը համայնքի այն քիչ հայերից է, որ Հայաստանում է ծնվել. «Ցեղասպանությունից հետո մեր ընտանիքում տղամարդ չի մնացել: Իմ տատը ստիպված է եղել թաքնվել եւ տեղից տեղ անցնելով հասնել այսօրվա Հայաստան»:

Բրիտանիայում եւ Իռլանդիայում հայկական եկեղեցին ներկայացնող Փոլ Մանուկի ընտանիքում ասել են, որ իր պապը սպանվել է տատի աչքի առջեւ, որին հաջողվել է ողջ մնալ:

«Ես չեմ ատում թուրք ժողովրդին: Այդուհանդերձ, շատ բարդ է մոռանալ կամ ներել, երբ հաջորդող թուրքկան կառավարությունները ժխտում են , որ ցեղասպանություն է եղել»,-ասել է Մանուկը:

http://www.irishtimes.com/news/world/irish-armenians-descendants-of-escapees-from-genocide-1.2186747

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ