News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Եմենի հարավում ապստամբ շիա հուսիների եւ գործող նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադիի կողմնակիցների միջեւ բախումների, ինչպես նաեւ արաբական կոալիցիայի օդուժի հարվածների հետեւանքով վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն 92 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Փրեսը», մարտերն ու հրթիռային կրակոցները տեղի են ունեցել նավահանգստային Ադեն քաղաքում, որն առանցքային նշանակություն ունի:

Զինվորականների տվյալներով, բախումների հետեւանքով 46 հուսիներ են զոհվել, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Շիա հուսիները, որոնք ավելի վաղ վերահսկում էին փոքր տարածք Եմենի հյուսիսում, տարվա սկզբին զանգվածային հարձակում են իրականացրել, գրավել մայրաքաղաք Սանան, եւ փաստացի հեռացրել իշխանությունից նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիին: Նրանք պահանջում են շիա փոքրամասնությանը սուննիներին հավասար իրավունքներ, նաեւ պետության կառավարմանը մասնակցելու հնարավորություն տալ: Հուսիներին դիմակայում են կանոնավոր զորքերը, տեղի ազգությունների կամավորական խմբերը, ինչպես նաեւ «Ալ կաիդայի» տեղի բջիջը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինս կողաշրջվել է
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 161 դեպք. Գրանցվել է 25 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 33 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի…
Փարիզում 57 ոստիկան տուժել է մայիսմեկյան ցույցերի ժամանակ
57 ոստիկան տուժել է մայիսմեկյան բախումների ժամանակ...
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել…
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
 Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ նշված անձի...  
Ամենաշատ