News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արտյոմ Խաչատրյանի հետ, ով համատեղության կարգով հյուպատոս է նաև Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում: 

Ըստ Ա. Խաչատրյանի՝ ներկա պահին (ժամը 21.00-ին) զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Ա. Խաչատրյանը ուղիղ կապի մեջ է Նեպալի իշխանությունների հետ. տվյալների ճշգրտումը շարունակվում է:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: ՀՀ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներգրավմամբ ճշգրտվում է, թե կարող են արդյոք Նեպալում գտնվել ՀՀ քաղաքացիներ:  Թեժ գիծն ինչպես միշտ նույնն է՝ 9-11:

Նշենք, որ ապրիլի 25-ին, ժամը 1։56-ին Նեպալում ավերիչ երկրաշարժ է եղել՝ 7,9 մագնիտուդ ուժգնույթամբ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։ Ցնցումները զգացվել էին նաեւ Հնդկաստանում։ Այս պահի դրությամբ, զոհերի թիվը 1900-ից ավելի է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ