News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գերմանիան «Գիշերային գայլեր» մոտոակումբի անդամներին զրկել է մուտքի վիզաներից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ապրիլի 25-ին մոտոցիկլիստների շարասյունը դուրս է եկել «Գիշերային գայլերի» Մոսկվայի գրասենյակից:

Նախատեսված երթուղին հետեւյալն է. Մոսկվա - Մինսկ - Բրեստ - Վրոցլավ – Բռնո - Բրատիսլավա - Վիեննա - Մյունխեն - Պրահա - Տորգաու - Կառլսհորստ – Բեռլին: Ապրիլի 29-ից մայիսի 9-ը նախանշված ակցիայի ընթացքում բայքերները մտադիր էին այցելել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ընկած զինվորների եվրոպական հուշարձաններ:

Ավելի վաղ Լեհաստանի եւ Չեխիայի արտգործնախարարություններն ակցիայի մասնակիցներին արգելել էին մուտք գործել իրենց երկրների տարածք: Ըստ Lenta-ի, ԳԵրմանիայի կողմից Շենգենյան վիզա չտրամադրելը մեխանիկորեն արգելում է մուտքը բոլոր պետական գոտիներ:

Մոտոակումբի նախագահ Ալեքսանդր Զալդոստանովը, ով հայտնի է վիրաբույժ մականունով, ռուսական «Հակամայդան» շարժման առաջնորդներից է: Նա ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ