News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Խորհրդային միության փլուզումից հետո արեւմտյան երկրները պետք է հասկանային, որ Ռուսաստանը սեփական աշխարհաքաղաքական հետաքրքրություններն ունի, եւ հարկավոր է դրան հարգանքով վերաբերվել: Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակված «Նախագահ» ֆիլմում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մեզ թվում էր, որ գաղափարական կազմի վերացման հետ, որը նախկին Խորհրդային Միությունը բաժանում էր մնացյալ քաղաքակիրթ աշխարհից, «շղթաներն ընկան եւ մուտքի մոտ ուրախությամբ մեզ կդիմավորի ազատությունը, եւ մեր եղբայրները մեզ սուր կտան»: Բայց եղբայրները ոչ միայն չէին շտապում մեզ սուր տալ, այլեւ հաճույքով կվերցնեին այն ռազմական հզորության մնացորդները, որն ուներ Խորհրդային Միությունը»,- ասել է նա:

«Եվ մեր գործընկերները պետք է հասկանային, որ այնպիսի երկիրը, ինչպիսին Ռուսաստանն է, չի կարող աշխարհաքաղաքական հետաքրքրություններ չունենալ: Եվ հարկավոր է, միմյանց նկատմամբ հարգալից վերաբերվելով, հավասարակշռություն, փոխադարձաբար ընդունելի լուծումներ փնտրել»,- հավելել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ