News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովն ապրիլի 26-ին, երբ երկրում նշվում է Թուրքմենական ձիու օրը, դարձել է Թուրքմենստանի առաջին Ժողովրդական ձիաբույծը: Պետության ղեկավարին պարգեւը շնորհել է խորհրդարանի նախագահ Աքջա Նուրբերդիեւը:

Մարտի վերջին Բերդիմուհամեդովը պետական նոր պարգեւ՝ «Թուրքմենստանի Ժողովրդական ձիաբույծ» պատվավոր կոչում հիմնելու մասին օրենք էր ստորագրել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս պատվավոր կոչմանն արժանացած անձանց նաեւ պարգեւ է տրվում՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (շուրջ 765 դոլար): Երկրի գլխավոր ձիաբույծը նաեւ մի շարք արտոնություններ կունենա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ