News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Պուտինին եւ Օբամային չհաջողվեց լուծել սիրիական խնդիրը, սակայն հաջողվեց համաձայնության գալ Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման հարցի շուրջ: Դա տեղի ունեցավ երկու ղեկավարների անսպասելի, ոչ պաշտոնական զրույցում, Սանկտ Պետերբուրգում անցկացված G20-ի գագաթաժողովում: «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Նախագահը» ֆիլմում պատմել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Երկխոսություն գրեթե չեղավ: Նախ հանդիպման արարողության ժամանակ ձեռքսեղմում եղավ: Ինչ-որ մեկն այն սառը անվանեց, ինչ-որ մեկը՝ ագրեսիվ»,- պատմել է Պեսկովը:

Նա նաեւ հավելել է, որ հաջորդ առավոտ սկսվեց Պուտինի եւ Օբամայի չծրագրված զրույցը. «Ոտքի վրա սկսելով այդ զրույցը՝ նրանք նստեցին փոքրիկ դահլիճի մի անկյունում: Դա մի քանի րոպե տեւեց: Բոլոր պետությունների ղեկավարները կանգնել եւ սպասում էին: Հետո դա տեւեց 5 րոպե, 10 րոպե: Նրանք, բնականաբար, չէին նկատում, թե ինչ է տեղի ունենում»:

Սակայն ոչ մի դադար չի եղել. ներկաները հասկանում էին «ամբողջ աշխարհի համար այդ զրույցի կարեւորությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ