News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահի արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է: Ընտրողների ակտիվությունը բարձր է եղել, նախնական տվյալներով, մասնակցությունը գերազանցել է 86%-ը: Ընտրությունների ընթացքին հարյուրավոր միջազգային դիտորդներ են հետեւել:

Ղազախստանում անցկացված այս ընտրությունները թվով հինգերորդն են: Դրանց մասնակցում է երեք թեկնածու: Այդ պաշտոնի հիմնական հավակնորդը երկրի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն է: Թեկնածու են գրանցվել նաեւ Կոմունիստական ժողովրդական կուսակցության քարտուղար Թուրգուն Սիզդիկովը եւ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Աբելղազի Կուսաինովը:

Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշումը կայացվել է հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիների դիմումից հետո, որոնք խնդրել էին 2015 թվականին պետության ղեկավարի ընտրություններ անցկացնել՝ հաշվի առնելով աշխարհում տիրող տնտեսական ծանր իրավիճակը, եւ որպեսզի դրանք չհամընկնեն 2016 թվականին նախանշված խորհրդարանական ընտրությունների հետ:

Նախագահի նախորդ՝ նույնպես արտահերթ ընտրություններն անցկացվել էին 2011 թվականի ապրիլի 3-ին: Նազարբաեւը 95.55% ձայն էր ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ