News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի բանակցություններում կարեւոր խնդիր է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի վրա ուշադրություն դարձնելը: Այս մասին NEWS.am-ի եւ «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը, ով Երեւանում ներկա է գտնվել Հայ-բելգիական առեւտրի պալատի 10-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը

Առաջին հերթին պետք է հիշել, որ ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու առաքելությունն ընկած է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, ասել է նա:

Ներկայումս հայ-ադրբեջանական սահմանին կամ շփման գծում միջադեպերը դադարեցնելու առաջարկներ են ներկայացվել, ինչպես նաեւ, եթե հնարավոր է, ռազմական ներկայության հետքաշում: «Այնուհետեւ պետք է հասնել լուծման, որն ընդունելի կլինի բնակչության համար»,-հավելել է Ռեյդերսը:

Երպես ԵԽ Նախարարների խորհրդի ներկա նախագահ, Ռեյնդերսը ԼՂ հարցում իր նպատակը համարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերին ուշադրություն դարձնելը, ինչպես նաեւ ԵԽԽՎ պատվիրակների միջեւ, այդ թվում Երեւանի եւ Բաքվի, քննարկումների համար մթնոլորտի ստեղծումը:

«Ռազմական լուծում չկա, լուծումը պետք է ընդունվի քաղաքական ճանապարհով՝ ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում»,- ամփոփել է Ռեյնդերսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ