News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Վար դեպարտամենտի Կավալեր սյուղ Մեր ծովափնյա քաղաքի օղակաձեւ պուրակն անվանակոչվել է «Հայաստան 1915-2015»: Հանդիսավոր արարողությանը ֆրանսահայերից բացի մասնակցել են Կավալեր սյուղ Մերի եւ Լավանդուի քաղաքապետերը, «Սեն Տրոպեի գոլֆի հայերի միություն» կազմակերպության ներկայացուցիչներ, հայ ժողովրդի բազմաթիվ ֆրանսիացի բարեկամներ:

Օղակաձեւ պուրակի անվանակոչումից մի քանի ժամ առաջ Սեն Լորենի եկեղեցում կաթոլիկ եւ առաքելական եկեղեցիների հայրեր Ռոբեր Պամբելեի եւ  Արշեն Մովսեսյանի ձեռամբ մատուցվել է հայոց Մեծ եղեռնի անմեղ նահատակների հոգեհանգստի պատարագ, որն ուղեկցվել է Մարսելի Բոմոն հայ առաքելական եկեղեցու երգչախմբի  երգասացությամբ:

Այնուհետեւ պուրակի անվանակոչության առթիվ տրվել է հանդիսավոր ճաշկերույթ:

Ի դեպ, ընդամենը 800 հայ բնակիչ ունեցող Կավալեր սյուղ Մերում հայկական համայնքի պատվին քաղաքի հենց կենտրոնում՝ Միջերկրականի ափին, Եվրամիության անդամ պետությունների դրոշների կողքին վերջին տարիներին ծածանվում է նաեւ հայոց եռագույնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ