News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթեւեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2015 թվականի ապրիլի 27-ից գործարկվելու են հետեւյալ վայրերում տեղադրված տեսախցիկները եւ արագաչափ սարքերը.

- Երեւան քաղաքի Վ. Համբարձումյան փողոց-Երզնկյան փողոց-Բաղրամյան պողոտա խաչմերուկում տեղադրված տեսախցիկները,

- Լոռու մարզի Գարգառ համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Լոռու մարզի Ստեփանավան համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

- Լոռու մարզի Տաշիր համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթեւեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Տպել
Ամենաշատ