News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքական Milliyet-ի ազդեցիկ թուրք սյունակագիր Քադրի Գյուրսելը ապրիլի 24-ին Երեւան այցից հետո ընթերցողներին ներկայացրել է 1915-ի հետ կապված իր տեսակետները՝ «Հայկական հարցի արժեքը մեծանալու է փոխհատուցման պահանջներով» վերնագրի ներքո։

1915-ից առաջ Թուրքիայում ապրող հայերը կազմում էին բնակչության 10 տոկոսը, իսկ այսօր նրանց թիվը շատ չնչին է՝ 50 հազար։

2015-ի ապրիլի 24-ը հետեւում թողեցինք, սակայն բոլորս էլ գիտենք, որ դրանից հետո էլ կյանք կա։

Իսկ Թուրքիային Հայկական հարցում ի՞նչ մարտահրավերներ են սպասվում, եւ Թուրքիան դրանք ինչ ձեւով է դիմավորելու։

Թուրքիայի դրական կողմը.

Թուրքիայում Հայկական տաբուն վաղուց վերացել է։

Թուրքիան վերջապես ընդունել է, որ Հայկական հարց գոյություն ունի։

Թուրքիան արդեն հասկացել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտություն կա, եւ դրա համար նույնիսկ 2009-ին արձանագրություններ ստորագրվեցին։

Թուրքիայի բացասական կողմը.

Հայկական հարցի տաբուի վերացմամբ՝ Թուրքիան չգիտի թե ինչպես գլուխ հանի ստեղծված իրավիճակից։

Թուրքիան խուսափում է առերեսվել Հայկական հարցի հետ։ Իշխող կուսակցության բավականաչափ քաղաքական գաղափարախոսության բացակայությունը թույլ չի տալիս մտնել Հայկական հարցի կարգավորման ճանապարհ։

«Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում» նախապայմանով արձանագրությունները, թեկուզ եւ իրավական առումով կան, սակայն քաղաքական առումով դրանք մեռած են ծնվել։

Թուրքիան Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը ամեն տարի նշում էր մարտի 18-ին, սակայն այս տարի նշեց ապրիլի 24-ին։ Սա խորամանկ տակտիկա կարող է լինել, սակայն հնարավոր չէ պնդել, որ դրանով Թուրքիան բարոյական առավելություն ստացավ։

Հայկական հարցի ծանրացող մարտահրավերների առաջ Թուրքիան հիմնականում նման տիպի խորամանկություններով է աշխատում դիմակայել։

Նոր մարտահրավերներից հասկացվում է, որ «1915-ի իրադարձությունների» հետեւանքով փոխհատուցման եւ հետ վերադարձի պահանջներ են լինելու։

Երեւանում հասկացա, որ առաջիկայում օրակարգում են լինելու օսմանցի հայերի թողած ունեցվածիք վերադարձի կամ փոխհատուցման հարցերով նրանց թոռների կողմից բացվելիք դատերը։

Թուրքիան դեմ առ դեմ է մնալու հատկապես եկեղեցիների գույքը վերադարձնելու պահանջով միջազգային դատական գործընթացների դեմ։

Արձանագրությունների չվավերացումը իրար ավելի շատ մոտեցրեց Սփյուռքին եւ Հայաստանին։ Եթե սահմանը բացվեր ու հարաբերությունները ստեղծվեին, ապա դա հեռու կպահեր Սյփուռքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ